POST35MM.COM
Search
other

/ Last Tree..................

previous next
© Mariam - Last Tree..................
1 people likes this.
5298 Views
Posted: 6 August 2008, 03:30
description:
Այսօր մեզանից անժամանակյա մահով հեռացավ Հայաստանի երկար դարերի բնակիչ` Հայ ժողովրդի մեծ Բարեկամ, նրա անբաժանելի մասը կազմող` ….

ԱՆՏԱՌԸ

Ցավոք սրտի նրա կորուստը անդառնալի է մեզ համար:
Հանգուցյալի գոյությունը վերջին տաս տարիների ընթացքում շատ էր խանգարում Հայաստանի կայացմանը, նրա տնտեսության զարգացմանը:

Իհարկե հայ ժողովուրդը պետք է ըմբռնումով մոտենա այս հարցին:
Չկա մեկը, որ չսիրեր հանգուցյալին և մեր սրտերում վառ կմնա նրա հիշատակը:

Որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության թանգարանում ցուցադրել մեկ ԾԱՌ::::::::::::::

Մենք կկառուցենք ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ և տարվա մեջ մեկ օր հայ ժողովուրդը կգնա հուշահամալիր և լռությամբ կհարգի նրա ՎԱՌ հիշատակը…..

Եվ այդ ժամանակներում Հանրապետությունում բնական ծաղիկ էլ չի լինի, որպեսզի ամեն մեկը մի ծաղիկ դնի անմար կրակի մոտ, բայց դե բնականը կարելի է փոխարինել արհեստականով և ևս մի քանի աշխատատեղ կբացվի հանրապետությունում և ևս մեկը կհարստանա:

Մի խոսքով, եզրափակելով , մեկ րոպե լռությամբ ևս մեկ անգամ հարգենք ԱՆԾԱՌԻ հիշատակը և պարզապես հիշենք,
ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ , ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԵՋ է:

p.s. Հոգեհանգստի և հողարկավորության արարողություն տեղի չի ունենա, քանի որ հանգուցյալի ԴԻ-ն տեղափոխվել է հարևան հանրապետություններ վերամշակման համար:
previous random next